Արարատ Խանդոյանի փաստաբանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել
Արայիկ Խանդոյանի եղբոր` Արարատ Խանդոյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
«Վերաքննիչ դատարան միջնորդություն եմ ներկայացրել նրան գրավի դիմաց ազատ արձակելու համար»,-ասաց փաստաբանը։
Նշենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Վերաքննիչ դատարանը մերժեց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի փաստաբանի դիմումը՝ ուժի մեջ թողնելով երկամսյա կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:










