Լիբիայի մոտ 2,5 միլիոն բնակիչ մարդասիրական օգնության կարիք ունի. ՄԱԿ
Լիբիայում 2,4 մլն մարդու մարդասիրական օգնություն է անհրաժեշտ, միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի երկրում մարդասիրական իրավիճակին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտին Քոբլերը, գրում է РИА Новости-ն:
Լիբիացիներին և այլ երկրներից ներգաղթյալներին դեղորայք է հարկավոր, նրանք տառապում են վատ բժշկությունից, նշված է օգոստոսի 19-ին նշվող Մարդասիրական օգնության համաշխարհային օրվա առիթով Քոբլերի հղած ուղերձում:
«Մենք բոլորս՝ լիբիացիները և միջազգային ոլորտում մեր գործընկերները, պետք է կենտրոնանանք երկրի աճող մարդասիրական պահանջների վրա և կրկնապատկենք մարդկանց տառապանքների թեթևացման ուղղությամբ մեր ջանքերը»,- նշել է հատուկ ներկայացուցիչը:










