Մամիաշվիլին մեղադրել է ըմբշամարտիկ Տրաժուկովային դավաճանության մեջ

04:58 • 20.08.16

Ռուսաստանի Սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին համարում է, որ ըմբշամարտիկ Իննա Տրաժուկովան դավաճանել է ազգային հավաքականին Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում:

«Տրաժուկովան տանը պետք է ասեր՝ «Ես ձեզ կդավաճանեմ ամենածանր պահին»: Հենց այդպես էլ տեղի ունեցավ»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ ռուս մարզուհին բրոնզե մեդալի համար պայքարում զիջել էր Լեհաստանի ներկայացուցիչ Մոնիկա Միխալկին: Որից հետո Տրաժուկովան հայտարարել էր, որ իր հետ զրույցի ժամանակ Միխայիլ Մամիաշվիլին երկու անգամ հարվածել է իր դեմքին և հրապարակայնորեն նվաստացրել իրեն: