Երևանում գողացված դրամապանակը վերադարձվել է ուղևորուհուն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, տեղեկացնում է Ոստիկանության կայքը:
Պարզվել է, որ նա թիվ 58 երթուղու միկրոավտոբուսում 1969 թ. ծնված Ռիմա Հ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 52.000 դրամ, բանկային և զեղչի քարտեր:
Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:










