Մահացել է կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանը

13:21 • 21.08.16

Արյան սուր լեյկոզի դեմ երկար տարիների պայքարից հետո մահացել է տաղանդավոր կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանը:

BRAVO.am-ի փոխանցմամբ՝ վերջին տարիներին նա բուժում էր ստանում Միացյալ Նահանգներում:

«Չնայած իր երիտասարդ տարիքին, Վարդան Զիլֆուղարյանը հասցրել է մեծ ներդրում ունենալ Հայաստանի մեդիա ոլորտում, հաջողություններ է գրանցել նաև ռուսական կինոարտադրությունում:  Օգոստոսի 26-ին կինոօպերատորը կդառնար 34 տարեկան»,- գրում է կայքը: