Ալյասկայի գյուղերից մեկը կտեղափոխվի, քանի որ կարող է անհետանալ՝ գլոբալ տաքացման պատճառով
Ալյասկայի Շիշմարեֆ գյուղի բնակիչները փակ քվեարկությամբ որոշել են վերաբնակեցնել ողջ գյուղը, որի բնակչությունը կազմում է 650 մարդ:
Ինչպես հայտնում է Business Insider-ը` գյուղի բնակչությունը, որը հիմնականում բաղկացած է Ինուպիատ ցեղախմբի ներկայացուցիչներից, կտեղափոխվի կղզու մայրցամաքային հատված:
Ըստ CNN-ի տվյալների` գյուղի բնակիչներից 89-ը քվեարկել է տեղափոխվելու, 78-ը` իրենց հայրենի առափնյա շրջանում մնալու և այն փրկելու օգտին: Գյուղի բնակիչներն այդտեղ իրենց պատմությունն ու մշակույթը հիմնադրել են 500 տարի առաջ:
Կղզու ափամերձ շրջանը 30 մետր երկարությամբ տարածք է կորցրել ծովի ջրի մակարդակի բարձրացման պատճառով, ինչի արդյունքում որոշ ընտանիքներ մոտ 13 անգամ տեղափոխվել են: Ըստ տեղի բնակիչների` երկու տասնամյակից կղզին ամբողջությամբ կանհետանա:










