ԱՄՆ-ում շունը սատկել է` իր մարմնով երեխային պաշտպանելով հրդեհից
Ամերիկյան Բալթիմոր քաղաքում Պոլո անունով շունը սատկել է հրդեհի ժամանակ 8 ամսական երեխային կրակից պաշտպանելու ժամանակ: Այս մասին CBS News-ին հայտնել է երեխայի մայրը:
Կնոջ խոսքերով` ինքը տնից դուրս է եկել և գնացել ավտոմեքենայի ուղղությամբ, այնուհետև հետ է նայել ու տեսել, որ տունը վառվում է:
«Ես փորձել եմ ներս մտնել: Դուստրս վերևի հարկում էր, բայց ծուխն այնքան խիտ է եղել, որ որ չեմ կարողացել դրա միջով անցնել: Այս ու այն կողմ էի վազում` փորձելով վերև բարձրանալ»,- պատմել է նա:
Նա նաև պատմել է, որ շունը կարող էր աստիճաններով ներքև իջնել և լքել տունը, սակայն մնացել է վերևի հարկում և իր մարմնով փակել աղջկանը, որը այրվածքներ է ստացել, սակայն ողջ է մնացել:
«Շունը կանխազգացել է աղետը: Ամբողջ օրը տարօրինակ է պահել իրեն: Նույնիսկ պատրաստվում էի նրան անասնաբույժի մոտ տանել: Նա լալիս էր և ամենուր իմ հետևից էր գալիս, տագնապից նոպայի մեջ է ընկել», - ասել է կինը:
Դեպքի վայր են ժամանած հրդեհները տեսել են, որ աղջկանն իր մարմնով պաշտպանող շունը ստացված այրվածքներից սատկել է:










