Hyundai Genesis մեքենաները կատարում են տանից արձակվող ձայնային հրահանգները 

20:38 • 21.08.16

Hyundai ընկերության պրեմիում դասի ստորաբաժանման երկու Genesis G80 և Genesis G90 սեդանները սովորել են ընդունել և կատարել ձայնային հրահանգները, որոնք ստացվում են ավտոմեքենայի տիրոջ տանից:

Motor.ru-ի փոխանցմամբ` դա հնարավոր է դարձել կորեական ավտոարտադրողի և Amazon ինտերնետային ընկերության համագործակցության շնորհիվ: Նորույթն աշխատում է Amazon Alexa ձայնային կառավարման համակարգի և Amazon Echo բարձրախոսների օգնությամբ: Համակարգն ակտիվանում է wake word բառերի օգնությամբ, որից հետո մեքենայի տերը պետք է հայտնի անհատական նույնականացման համարը և ապա հրահանգներ տա մեքենային:


Աշխատանքն սկսելու համար պետք է արտասանել Alexa, open Genesis արտահայտությունը, որից հետո կարելի է հրահանգներ տալ, որոնց շարքին դասվում է՝ գործի գցել շարժիչը, սահմանել ժամանակաչափը, անջատել էներգաբլոկը, արգելափակել կենտրոնական կողպեքը, միացնել օդորակիչը և լույսերը:

 

Hyundai Genesis մեքենաները կատարում են տանից արձակվող ձայնային հրահանգները