ՀՀ տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհային իրավիճակ

17:37 • 21.08.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն զգուշացնում է, որ օգոստոսի 22-26-ը Հայաստանի տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային և նախալեռնային շրջաններում` նաև բարձր կարգի հրդեհային իրավիճակ: 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ առավելագույն՝ 36-38 աստիճան  տաքություն կդիտվի Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի նախալեռներում։ Նշված ժամանակահատվածում ամբողջ Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին կլինի հարավային` 2-7 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: