Airbus-ը թռչող տաքսիներ է ստեղծում

20:30 • 22.08.16

Airbus ավիաշինական ընկերությունը մտադիր է թռչող տաքսիներ մշակել`անօդաչու կառավարման գործառույթով:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ վկայակոչելով Airbus Group ընկերության մամլո հաղորդագրութունը, ներկա պահին ֆրանսիացիները մի քանի լուծումներ են դիտարկում թռչող սարքերի համար: Դրանցից մեկը հայտնի է Project Vahana ներքին անվանմամբ, որի ուղղությամբ աշխատանքներ են տանում ամերիկացի ինժեներները:

«Տաքսին» իրենից անօդաչու թռչող սարք է ներկայացնելու՝ նախատեսված մեկ ուղևորի և նրա ուղեբեռի համար:

Ինքնակառավարման համակարգի շնորհիվ սարքը կկարողանա ինքնուրույն ճանաչել օդում հանդիպող այլ թռչող օբյեկտները և խուսափել բախումից:

Օդային տաքսիների փորձարկումները կսկսվեն 2017-ին Սինգապուրում:

 

 

Airbus-ը թռչող տաքսիներ է ստեղծում