Անտարկտիդայի սառույցներում հայտնված լճերը վախեցրել են գիտնականներին

18:23 • 22.08.16

Անտարկտիկայի արևելյան սառցաշերտի մակերեսին բազմաթիվ կապուտակ լճեր են հայտնվել: Այս երևույթն ապշեցրել և վախեցրել է գիտնականներին, քանի որ նմանօրինակ երևույթ վաղուց նկատվում է Գրենլանդիայում, ինչը խոսում է սառցադաշտերի անխուսափելի հալոցքի մասին:

Lenta.ru-ի հաղորդմամբ` բացահայտման մասին հոդված է հրապարակվել է Geophysical Research Letters ամսագրում:

Սառցադաշտերի մակերեսին հայտվող լճակները՝ հալոցքային ջրերով, որոնք առաջանում են, երբ տաք ամառային օդը ջերացնում է սառցաշերտի մակերեսը, արդեն վաղուց գրանցվել են Գրենլանդիայի տարածքում: Նման լճերը համարվում են ինչպես գլոբալ տաքացման, այնպես էլ սառցաշերտերի անխուսափելի կործանման նշան: Ջուրը թափանցում է սառցադաշտի խորքերն ու խոնավեցնում հիմքը, ինչը հետագայում բերում է սառցադաշտերի ճաքճքելուն:

Այս երևույթը համարվում է գրենլանդյան սառցադաշտերի հալոցքը արագացնող գործոններից մեկը: 2011-2014 թվականներին սառցադաշտերը մոտ մեկ տրիլիոն տոննա ջուր են կորցրել:

Անտարկտիդայում լճերի հայտնվելը վտանգավոր է նրանով, որ Հարավային բևեռում ավելի շատ սառույց կա, քան Գրենլանդիայում: Եթե դրանց հալոցքն արագանա, ծովի ակարդակը ողջ մոլորակի վրա կսկսի բարձրանալ չափազանց արագ՝ մարդկության համար աղետալի հետևանքներով:

 

 

Անտարկտիդայի սառույցներում հայտնված լճերը վախեցրել են գիտնականներին