Ավստրալիայում մի խումբ երիտասարդներ 3 կոկորդիլոս են բերել դպրոցներից մեկի տնօրինության աշխատասենյակ (տեսանյութ)
Ավստրալիայի հյուսիսում գտնվող Դարվին քաղաքի ոստիկանությունը չորս երիտասարդի է որոնում, ովքեր դպրոցներից մեկի տնօրինության աշխատասենյակ են բերել 3 կոկորդիլոս, հայտնում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ կոկորդիլոսներին բռնել են կիրակի առավոտյան:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Դավիդ Գրեգորին հայտնել է, որ դեռ հայտնի չէ, թե որտեղից են երկկենցաղները, բայց դրանք շատ վատ վիճակում են եղել:
Նշվում է, որ կոկորդիլոսների բերանները փակված են եղել, նրանք թերսնված են եղել և երկար ժամանակ ջրի մեջ չեն եղել:
Կոկորդիլոսներին բաց թողնելուց բացի, երիտասարդները նաև թալանել են աշխատասենյակը:
Ոստիկանությունը հանրության օգնությունն է խնդրել՝ պարզելու համար տեսահսկման խցիկների ձայնագրություններում երևացող չորս տղամարդու ինքնությունը:










