Ադրբեջանում ձմերուկի փառատոնի մասնակիցները մրցել են միմյանց հետ՝ գլխով ձմերուկ կոտրելով (տեսանյութ)
Ադրբեջանում Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունեցել ձմերուկի փառատոն, որին ներկա է գտնվել նաև նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը:
Փառատոնի ընթացքում ցուցադրվել են ձմերուկներից պատրաստված տարբեր կոմպոզիցիաներ, ինչպես նաև տեղի են ունեցել մրցումներ, որոնց ժամանակ մասնակիցները մրցել են՝ գլխով ձմերուկ կոտրելով:










