Ադրբեջանի ռազմածովային ուժերը հրամանատարաշտաբային զորավարժություններ են սկսել

16:32 • 22.08.16

Ադրբեջանի ռազմածովային ուժերը հրամանատարաշտաբային զորավարժություններ են սկսել: Այդ մասին երկուշաբթի հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է РИА Новости-ն:

 

Հաղորդվում է, որ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է ռազմածովային ուժերի ռազմական նավերի մշտական տեղակայման կետ, ստուգել նավերի և անձնակազմերի մարտական պատրաստվածության մակարդակը:

 

Զորավարժությունների հիմնական նպատակը, որին ներգրավված են ռազմածովային և ռազմաօդային ուժերը, ինչպես նաև հրթիռային զորքերը և հրետանին, Կասպից ծովի օպերատիվ գոտում էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության համատեղ գործողությունների պլանավորումն է:

 

Զորավարժությունները, որոնք բաղկացած են մի քանի փուլից, կավարտվեն օգոստոսի 25-ին: