Չիկագոյում հանգստյան օրերի ընթացքում 4 մարդ սպանվել է, 35-ը` վիրավորվել

23:17 • 22.08.16

Չորս մարդ մահացել է և 35-ը` վիրավորվել, ներառյալ`7-ամյա մի աղջիկ հրաձգության հետևանքով, որը տեղի է ունեցել նախորդ հանգստյան օրերի ընթացքում ամերիկյան Չիկագո քաղաքում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` ABC ալիքին հղումով:

Ոստիկանության տվյալների համաձայն, այս տարվա սկզբից ի վեր դա արդեն 27-րդ դեպքն է, երբ երեխան Չիկագոյում ստանում է հրազենային վնասվածք:

Այս տարի քաղաքում գրանցվել է հրաձգության ավելի քան 2.000 դեպք, ինչը 48%-ով ավելին է, քան նախորդ տարի: