Սելին Դիոնի ընտանիքում նոր դժբախտություն է տեղի ունեցել
Երգչուհի Սելին Դիոնին 2016-ի սկզբին ծանրագույն փորձություններ էին բաժին հասել. նախ նա կորցրել էր ամուսնուն` Ռենե Անջելիլին, ով կյանքից հեռացել էր քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո: Միևնույն ժամանակ, հիվանդությունը խլել էր երգչուհու եղբորը` Դենիել Դիոնին:
Օրերս հայտնի է դարձել, որ ծանր հիվանդությամբ է տառապում Սելին Դիոնի հարազատ քույր Լիեթի ամուսինը: ԶԼՄ-ները նշում են որ Գայ Պուարյեն պայքարում է նույն հիվանդության դեմ, որի հետևանքով մահացել են երգչուհու ամուսինը և եղբայրը:
Սելին Դիոնի քրոջ ամուսնու հիվանդության մասին լուրը հաստատել է նաև երգչուհու քույրերից մեկը`Կլոդեթը: Նա հայտնել է, որ Պուարյեն այժմ գտնվում է Maison Adhemar-Dion տարեցների տանը, որը բացել է ընտանիքը երգչուհու հոր մահից հետո, ով մահացել էր ոսկորների քաղցկեղից:
Սելին Դիոնն ունի 13 ավագ քույրեր և եղբայրներ:










