Google-ը դադարեցնում է Chrome-ի հավելվածների սպասարկումը
Google ընկերությունը հայտարարել է բոլոր օպերացիոն համակարգերում, բացի սեփական Chrome OS-ից, Chrome դիտարկիչի համար հավելվածների սպասարկման դադարեցման մասին, հայտնում է The Verge-ը:
Մասնավորապես՝ հավելվածները կդադարեն հասանելի լինել Windows, Mac և Linux օպերացիոն համակարգերում: Ի սկզբանե դրանց համար կդադարեն թողարկվել նոր ապրանքներ:
2017 թվականի երկրորդ կեսից Chrome OS-ից դուրս կդադարի երևալ Chrome Web Store բաժինը: Ի վերջո, 2018 թվականին ընդհանրապես հավելվածները կդադարեցնեն իրենց աշխատանքը Windows-ի, Mac-ի և Linux-ի համար:
Փոփոխությունները չեն անդրադառնա թեմաների և լրացումների բաժնին, որոնց վրա էլ փոփոխություններից հետո Google-ը շեշտը կդնի:










