Հս. Կորեան ԱՄՆ-ին և Հրվ. Կորեային ագրեսիայի դեպքում կանխարգելիչ միջուկային հարվածներով է սպառնացել

12:38 • 22.08.16

Հյուսիսային Կորեան սպառնացել է կանխարգելիչ միջուկային հարվածներ հասցնել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ռազմական խմբավորումներին այն դեպքում, եթե Ulji Freedom Guardian համատեղ զորավարժությունների ընթացքում Փհենյանի հասցեին ագրեսիայի նշաններ հայտնվեն: Համապատասխան հայտարարությունը տարածել են Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի ներկայացուցիչները, գրում է gazeta.ru-ն:

 

Ամերիկա-հարավկորեական զորավարժություններն անցկացվում են օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի սկիզբ: Հյուսիսկորեական գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ այդ զորավարժությունների նպատակը ԿԺԴՀ-ին անսպասելի հարված հասցնելու և դրա տարածքի գրավման ծրագրի մշակումն է:

 

Բացի այդ, հայտարարությունում նշվում է, որ ԿԺԴՀ զինված ուժերը սպասում են այն պահին, երբ կկարողանան ոչնչացնել «ագրեսիայի և պատերազմի հենարանը», ինչպես նաև ազատագրել Կորեական թերակղզու հարավային մասը: