Քրդական ջոկատները գրոհ են սկսել սիրիական Էլ Հասաքե քաղաքում

08:45 • 22.08.16

Քրդական YPG-ի՝ Ազգային ինքնապաշտպանության ջոկատները կրկին գրոհ են սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ Հասաքե քաղաքում կառավարամետ սիրիական միավորումների դեմ, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով YPG-ում աղբյուրի և ականատեսների:

 

Գրոհից առաջ քրդերը կոչ են արել կառավարամետ ուժերին հանձնվել:

 

Գործակալության տեղեկություններով՝ գրոհը սկսվել է երկուշաբթի օրը կեսգիշերից հետո՝ տեղական իշխանությունների շենքերի մոտակայքում գտվող Նաշվա թաղամասի մոտ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ սիրիական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են Էլ Հասաքե քաղաքում քրդերի դիրքերի վրա: Քրդերի հսկողության տակ գտնվող թաղամասերին ուղղված օդային հարվածներն առաջինն են դարձել վերջին հինգ տարվա ընթացքում: