Հայկական առաջատար լրատվական կայքերի այցելությունները՝ հունիսի դրությամբ
Tert.am–ը ներկայացնում է հայկական առաջատար լրատվական կայքերի ամսական այցելությունների հունիս ամսվա միջինացված տվյալները, որոնք վերցված են բրիտանական SimilarWeb համակարգից:
Ըստ այդմ՝ հայկական առաջատար առցանց լրատվական կայքերի ցանկը գլխավորում են News.am–ը՝ 11,817, 423 այցելություններով, Blognews.am–ը՝ 7,108,556 այցելություններով , Tert.am-ը 5,321,948 այցելություններ, ինչպես նաև 1 in.am-ը (4,250,000) և Orer.am–ը (4,118,178):
Առաջին տասնյակի մյուս հորիզոնականներ են զբաղեցնում Azatutyun.am, Aravot.am, Asekose.am, Armlur.am և 168.am կայքերը։
Ամբողջական ցուցակին ծանոթացեք ստորև։










