Արցախի Նախագահը, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարները սահմանագծում ծանոթացել են տիրող իրավիճակին

19:36 • 22.08.16

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագծի հատվածներից մեկը, հանդիպել հրամանատարական կազմի հետ, ծանոթացել ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Այս մասին հայտնում են Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: