Աբովյան փողոցից բերման է ենթարկվել քաղաքացու պարանոցից ոսկյա շղթա հափշտակած երիտասարդը

10:43 • 22.08.16


Հուլիսի 31-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել անհայտ անձի կողմից 1964 թ. ծնված Մարինե Ա.-ի պարանոցից ոսկյա շղթան հափշտակելու և 140.000 դրամի վնաս պատճառելու մասին:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 19-ին, ժամը 20-ին, ոստիկանության ՔՀԳՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Աբովյան փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա շղթան հայտնաբերելու ուղղությամբ: