ԱՄՆ-ում կալանավորները հարձակվել են բանտապահների վրա, տուժել է 6 հսկիչ

09:53 • 22.08.16

Ամերիկյան Իլինոիս նահանգի Պոնտիակ քաղաքում գտնվող խիստ հսկողության ռեժիմի բանտի կալանավորները կիրակի օրը հարձակվել են բանտապահների վրա, տուժել է վեց հսկիչ: Այդ մասին հայտնել է նահանգի ուղղիչ հաստատությունների վարչության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Ուիլսոնը, գրում է ТАСС-ը:

 

Հարձակմանը մասնակցել է հինգ կալանավոր: Բանտի բոլոր վեց վիրավորված աշխատակիցները հոսպիտալացվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 

Արդյոք կալանավորները զինված են եղել, ինչպես նաև ինչ միջոցներ են կիրառվել նրանց դեմ՝ դեռ չի հստակեցվում: Նախնական տվյալներով՝ բանտում կարգուկանոնն արդեն վերականգնվել է: