Samsung-ը կսկսի վերականգնված սմարթֆոններ վաճառել. Reuters

17:23 • 22.08.16

Հարավկորեական Samsung ընկերությունը կսկսի զարգացող երկրների շուկաներում վաճառել իր վերականգնված սմարթֆոնները, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

 

Վերականգնված սարքերի համար հիմք կհանդիսանան սմարթֆոնները, որոնք անսարք վիճակում վերադարձվել են արտադրողին: Հանձնման ծրագրին, մասնավորապես, մասնակցում են ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և մի շարք այլ երկրներ:


Այդ որոշման շնորհիվ Samsung-ը կկարողանա մեծացնել իր ներկայությունը զարգացող շուկաներում, օրինակ՝ Հնդկաստանում, որտեղ իր արտադրության մոդելների գինը չափազանց բարձր է սպառողների համար:

 

Samsung ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը:

 

 

Samsung-ը կսկսի վերականգնված սմարթֆոններ վաճառել. Reuters