Սլովենիայում հրաձգություն է տեղի ունեցել հիվանդանոցում. կա զոհ
Սլովենիայում տարեց տղամարդը կրակ է բացել Իզոլա քաղաքի հիվանդանոցում, գրում է РИА Новости-ն`տեղի ոստիկանությանը հղումով:
Նշվում է, որ հրաձգությունից հետո հիվանդանոցում խուճապ է սկսվել: Միջադեպի հետևանքով մահացել է մի բժիշկ և ոստիկանության մեկ աշխատակից: Անձամբ հարձակվողը սպանվել է փախուստի փորձի ժամանակ:
Հանցագործի գործողությունների դրդապատճառները հայտնի չեն: Ոստիկանությունում պարզաբանել են, որ նախկինում նա բուժվել է աչքի բաժանմունքում:
Լրատվամիջոցները հայտնում են, որ խոսքը 68-ամյա տղամարդու մասին է, ով նախկինում հայտնի է եղել ոստիկանությանը փոստային բաժանմունքի կողոպուտի պատճառով:










