Սեպտեմբերին Sony-ն երկու նոր PlayStation կներկայացնի

13:46 • 22.08.16

Sony ընկերությունը սեպտեմբերի սկզբին իր ամենապոպուլյար խաղային կցորդ PlayStation 4-ի երկու նոր տարբերակ կներկայացնի, հայտնում է The Wall Street Journal-ը:

 

Թերթի աղբյուրները պնդում են, որ նոր կցորդներից առաջինը PlayStation 4-ի օրիգինալ տարբերակի slim-տարբերակն է, իսկ երկրորդն ավելի շատ փոփոխությունների է ենթարկվել: Այն արդեն անվանել են PlayStation Neo: Ենթադրվում է, որ այն կունենա պատկերի ավելի բարձր որակ:

 

Պատկերի նման բարձր որակը կպահանջվի առաջին հերթին PlayStation VR վիրտուալ իրականության ակնոցի աջակցությամբ աշխատող նախագծերի համար, որի վաճառքի մեկնարկը նախատեսված է հոկտեմբերին՝ 400 դոլար արժեքով:

 

Նշվում է նաև, որ խաղերի տեսականին PlayStation 4-ի բոլոր տարբերակների համար չի փոխվելու:

Սեպտեմբերին Sony-ն երկու նոր PlayStation կներկայացնի