Շվեյցարիայում հարձակվել են ներգաղթյալների վրա, կա զոհ

20:24 • 22.08.16

Շվեյցարիայի Աարգաու շրջանի փախստականների կենտրոնում դանակով հարձակվել են 2 ներգաղթյալների վրա: Հարձակման հետևանքով 1 մարդ մահացել է, մյուսը լուրջ վնասվածքներ է ստացել, հայտնում է The Local-ը:

Նշվում է, որ ոստիկանները ձերբակալել են հանցագործին, որը 27-ամյա իրանցի փախստական է:

Երկու տուժածներին, որոնք նույնպես իրանցիներ են, հոսպիտալացրել են: Հիվանդանոցում վիրավորներից մեկը` 43-ամյա տղամարդը, մահացել է, 25-ամյա տղային վիրահատել են, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Հարձակվողի հանդեպ հարուցվել է քրեական գործ, հանցագործության դրդապատճառները պարզվում են: