Մոսկվան դադարել է օգտագործել «Համադան» բազան. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել է «Համադան» ավիաբազայի օգտագործումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Թասնիմ» գործակալությանը հղումով:
Ռուսական կողմը դեռևս պաշտոնապես չի արձագանքել այդ հայտարարությանը:
Ավելի վաղ Թեհրանում հայտարարել են, որ Ռուսաստանը կարող է օգտագործել «Համադան» ավիաբազան այնքան, որքան կա դրա անհրաժեշտությունը:
Անցած շաբաթ ռուսական օդատիեզերային ուժերն առաջին անգամ օգտագործել են «Համադան» ավիաբազան «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու համար: Նախկինում ռուսական հեռավոր ավիացիան Սիրիայում օդային հարվածների համար թռիչքներ էր կատարում ռուսական աերոդրոմներից, իսկ ռմբակոծիչները՝ սիրիական «Հմեյմիմ» բազայից:










