Թաիլանդում դեռահասները սպանել են տրանսսեքսուալին և դիակը թաքցրել հյուրանոցի համարում
Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է 2 դեռահասների, որոնք կասկածվում են կին-տրանսգենդերի սպանության համար: Տուժածի դին հայտնաբերվել է հայտնի հանգստավայր Պատայայի հյուրանոցների մեկի համարում` անկողնու տակ:
Դիակը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ զբոսաշրջիկները սկսել են բողոքել տհաճ հոտից: Այնուամենայնիվ, հանգստացողները մնացել են սենյակում գիշերը, իսկ առավոտյան հյուրանոցի աշխատակիցը անկողնու կողքին արյան հետքեր է նկատել:
Մահացածը եղել է 28-ամյա Ամֆոն Քոնգսոնգը: Նրա դին համարում է եղել 3 կամ 4 օր:
Նախնական տվյալների համաձայն՝ 17-ամյա կասկածյալը ծանոթացել է Ամֆոնի հետ Facebook սոցկայքում: Նա հույս է ունեցել, որ տրանգենդերը կօգնի իրեն աշխատանք գտնել Պատայայում: Նրանց հանդիպումը կայացել է հյուրանոցի համարում, որտեղ Ամֆոնն առաջարկել է տղային սեռական հարաբերություններ ունենալ: Դա էլ հանգեցրել է վեճի:
Արդյունքում 17 և 14-ամյա երիտասարդները սպանել են տրանսգենդերին օգոստոսի 18-ին:










