Թուրքիայի Թունջելի քաղաքում բախում է ընթանում քուրդ զինյալների և թուրք զինվորների միջև. արգելվել է փողոց դուրս գալը

11:04 • 22.08.16

Թուրքիայի Թունջելի քաղաքում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները հարձակում են գործել զորամասի վրա, բախման հետևանքով զոհվել է 1 թուրք զինվոր և 3 ոստիկան:



«Միլլիյեթ» թերթի փոխանցմամբ՝ զինված բախումը դեռ շարունակվում է:


Ներկա դրությամբ մեծ թվով թուրք զինվորներ են տեղափոխվում Թունջելիի տարածք: Նահանգապետարանը հայտարարել է փողոց դուրս գալու արգելքի մասին: