Ուրալի խոշորագույն ռուսական էլեկտրակայանում վթար է տեղի ունեցել
ՌԴ Սվերդլովի շրջանի Ռեֆտինսկայա ՋԷԿ-ում, որը Ռուսաստանի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկն է, վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով դադարեցվել է ձեռնարկությունից էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` վկայակոչելով ջերմաէլեկտրակայանի մամլո ծառայության հաղորդագրությունը, մեկուսարանի վթարը տեղի է ունեցել 220 կՎատտ արտաքին բաշխիչ սարքի հետ:
Ինչպես հաղորդվել էր`վթարի պատճառով առանց էլեկտրամատակարարման են մնացել էլէներգիայի որոշ սպառողներ: Կայանի հիմնական սարքավորումները չեն վնասվել: Աշխատանքներ են տարվում կայանի էներգաբլոկները գործարկելու ուղղությամբ:










