Դիլիջանում եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարած քաղաքացին ինքնասպան է եղել. shamshyan.com

21:34 • 22.08.16

Քիչ առաջ ոստիկանության Դիլիջանի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի Խնձորուկ հանդամասում տղամարդու դի կա: 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 74 տան բնակիչ, 45-ամյա Վարդան Եսայանն էր, ով հետախուզման մեջ էր գտնվում եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել այն հրացանով, որով որ սպանության փորձ էր կատարել եղբոր կնոջ նկատմամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։