ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը դեսպան է նշանակվել Ուկրաինայում

21:19 • 22.08.16

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը նշանակվել է Ուկրաինայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը:

Մարի Յովանովիչը ծնվել է 1958-ին Կանադայում: Դիվանագիտական ծառայության շրջանակում նա աշխատել է Սոմալիում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Կանադայում, Ուկրաինայում, Ղրղզստանում ու Հայաստանում: Եղել է Եվրոպայի և Ասիայի գործերով բյուրոյի գլխավոր քարտուղարի օգնական: Հայաստանում զբաղեցրել է դեսպանի պաշտոնը 2008-2011 թվականներին, իսկ Ղրղզստանում` 2005-2008 թվականներին: 2001-2004 թվականին եղել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի տեղակալ, ինչպես նաև ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար: