Amazon-ը պատրաստվում է երաժշտական ծառայություն գործարկել և մրցել Spotify-ի և Apple Music-ի հետ

16:31 • 23.08.16

Amazon ընկերությունը պատրաստվում է երաժշտական ծառայություն գործարկել, որը կաշխատի բաժանորդագրման մոդելով, հայտնում է Recode-ը:

Ծառայությունը պետք է մրցակցի Apple Music-ի և Spotify-ի հետ: Բաժանորդագրության արժեքը կկազմի ամսական 4-5 դոլար:

Բացի այդ, Amazon-ն աշխատում է երկրորդ ծառայության վրա, որը կաշխատի բացառապես Echo սարքավորումների հետ:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Amazon-ը ցանկանում է գործարկել երկու նախագիծն էլ արդեն սեպտեմբերին: Այժմ ընկերությունը խոշոր ձայնագրման ընկերությունների հետ գործարքների կնքման փուլում է:


Amazon-ում այդ տեղեկությունը չեն մեկնաբանել:

 

 

Amazon-ը պատրաստվում է երաժշտական ծառայություն գործարկել և մրցել Spotify-ի և Apple Music-ի հետ