Ամերիկացիներն ինքնահավաքվող հեռախոս են ստեղծել (տեսանյութ)

12:32 • 23.08.16

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի տեխնոլոգիական համալսարանի Self-Assembly լաբորատորիան ինքնահավաքվող հեռախոս է ստեղծել, հաղորդում է Gizmodo-ն:

 

Նշվում է, որ սարքի արտադրության համար չեն օգտագործվել ժամանակակից նանո- կամ բիոտեխնոլոգիաներ: Սարքի կառուցվածքը բավականին պարզ է. այն կազմված է վեց մասից, որոնցից յուրաքանչյուրի մեջ տեղադրված են հատուկ մագնիսական փականներ: Հեռախոսի մասերը դրվում են փոքր լվացքի մեքենա հիշեցնող պտտվող գլանի մեջ, և դրանք ինքնուրույն միանում են անհրաժեշտ հաջորդականությամբ:

 

Ամերիկացիներն ինքնահավաքվող հեռախոս են ստեղծել (տեսանյութ)