Mitsubishi-ն հայտնել է էլեկտրական քրոսովերների թողարկման ամսաթիվը

22:26 • 23.08.16

2010 թվականին Mitsubishi Motors ընկերությունը սերիական քրոսովեր կթողարկի, որն ամբողջությամբ էլեկտրական ուժային համակարգով կաշխատի:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն` մեջբերելով ընկերության ղեկավար Օսամա Մասուկոյին, ճապոնական ավտոարտադրողի նորագույն մեքենան կվաճառվի ողջ աշխարհով մեկ:

Ամենագնացը առանց վերալիցքավորման կկարողանա մինչև 400 կմ տարածություն անցնել: Սպասվում է, որ նորույթը կհամալրվի լիաքարշակ համակարգով, ինքնակառավարման գործառույթով, ինչպես նաև անվտանգության ակտիվ համակարգերի նոր համալիրով:


Mitsubishi-ն հայտնել է էլեկտրական քրոսովերների թողարկման ամսաթիվը