Mercedes-ի ապագայի ավտոբուսները կհեղափոխեն հանրային տրանսպորտի ոլորտը (լուսանկարներ)

21:30 • 23.08.16

Mercedes-Benz ընկերությունում որոշել են ամբողջությամբ փոխել ապագայի ավտոբուսների դիզայնն ու դրանցից օգտվելու փորձառությունը:

Ինչպես հայտնում է Business Insider-ը` գերմանական ավտոարտադրողն իր ապագայի ավտոբուսի դիզայնը ներկայացրել էր հուլիսին: Future Bus կոչվող կիսաինքնավար կոնցեպտը հաջողությամբ է անցել 20 կմ երկարությամբ փորձնական ուղին` անցնելով լուսանշանները, թունելները:

Future Bus մոդելը ընկերությունը կառուցել է իր ինքնակառավարվող բեռնատարների հարթակի հիման վրա: Այն օգտագործում է տեսախցիկներ, ռադարային սենսորներ և  GPS նավիգացիոն համակարգ:

Թեև Future Bus ավտոբուսները ինքնակառավարվող գործառույթներ ունեն, Mercedes-ը մտադիր չէ ամբողջությամբ առանց վարորդի աշխատող ավտոբուսներ թողարկել:

Ավտոբուսների նորագույն դիզայնի համաձայն` ինտերիերը բաղկացած է 3 տարբեր սրահներից: Կենտրոնական տարածքը կոչվում է «էքսպրես գոտի» և նախատեսված է կանգնած երթևեկող ուղևորների համար, ովքեր կարճ տարածություն են անցնելու: Հետևի հատվածում գտնվում է «լաունջ գոտին» այն ուղևորների համար, ովքեր երկար տարածություն են անցնելու, իսկ երրորդը «ծառայողական գոտին» է, որը գտվում է վարորդի մոտ և որտեղ ուղևորները կարող են տարբեր տեղեկություններ կարդալ:

Դեռևս հայտնի չէ, թե երբ ապագայի ավտոբուսները կհայտնվեն քաղաքի փողոցներում, սակայն ընկերութունից խոստանում են, որ դրանք նաև խնայող կլինեն կիսաավտոմատ ռեժիմի շնորհիվ:



 

 

 

Mercedes-ի ապագայի ավտոբուսները կհեղափոխեն հանրային տրանսպորտի ոլորտը (լուսանկարներ)