Հարավային Կորեայում 15 տարվա ընթացքում առաջին անգամ խոլերայի դեպք է գրանցվել

06:34 • 23.08.16

Հարավային Կորեայում 15 տարվա ընթացքում առաջին անգամ խոլերայի դեպք է գրանցվել՝ երեքշաբթի  հաղորդում է Ռենհապ գործակալությունը:

Նրա տվյալներով՝  հիվանդը 59 տարեկան է և դուրս չի եկել Հարավային Կորեայի տարածքից: Ստացվում է խոլերայի վարակման աղբյուրը գտնվում է հենց հանրապետությունում:

Ինչպես նշում է գործակալությունը՝  խոլերայի ախտորոշումը հաստատվել է օգոստոսի 22-ին: Հիվանդն արդեն կազդուրվում է և պատրաստ է հիվանդանոցից դուրս գրվել: Նրա կինն ու երկու երեխաները առողջության հետ կապված խնդիրներ չունեն:

Նշենք, որ 2001թ-ին Հարավային Կորեայում 162 մարդու մոտ խոլերա է ախտորոշվել: ԱՅդ ժամանակվանից նման հիվանդություն չի գրանցվել երկրում, բացառությամբ հարավկորեացիների արտերկիր մեկնելու և այնտեղ վարակվելու դեպքերի: