Մեքսիկացիները 1400 ձիաուժ հզորությամբ հիպերքար կթողարկեն (լուսանկարներ)

10:25 • 23.08.16

Մի խումբ մեքսիկացի ինժեներներ և դիզայներներ մտադիր են կազմակերպել 1400 ձիաուժ հզորությամբ The Inferno հիպերքարի սահմանափակ քանակությամբ արտադրությունը: Դրա նախատիպը ցուցադրվել է դեռևս 2015 թվականի վերջին, գրում է Car Buzz-ը:

 

Կուպեն մշակվել է մեքսիկացի մասնագետների կողմից 7 տարվա ընթացքում՝ իտալացի Անտոնիո Ֆերաիոլիի ղեկավարությամբ, ով նախկինում մասնակցել է Lamborghini ընկերության էքսկլյուզիվ սուպերքարերի՝ Veneno-ի, Reventon-ի և Asterion-ի ստեղծմանը:

 

Հաղորդվում է, որ ավտոմեքենան կարող է ժամում մինչև 96 կիլոմետր արագություն զարգացնել 2,7 վայրկյանում, իսկ նրա առավելագույն արագությունը ժամում 394 կիլոմետր է:

 

The Inferno-ի արտադրությունը կարող է սկսվել մինչև 2016 թվականի վերջ:

 

Մեքենաների առաջին խմբաքանակը, որը կստանա First Edition անվանումը, կսահմանափակվի 12 նմուշով: Կուպեի արժեքը կկազմի 2,14 միլիոն դոլար:

 

Мексиканцы запустят в серию 1400-сильный гиперкар

Купе от создателей суперкаров Lamborghini будет стоить два миллиона долларов

Купе от создателей суперкаров Lamborghini будет стоить два миллиона долларов. Фото 1

Մեքսիկացիները 1400 ձիաուժ հզորությամբ հիպերքար կթողարկեն (լուսանկարներ)