Թայլանդի ոստիկանությունը ձերբակալել է մայրուղիներում պոկեմոններ որսացող 12 վարորդի  

06:13 • 23.08.16

 

Թայլանդի ոստիկանությունը մեկ օրվա ընթացքում 12 վարորդի է ձերբակալել, ովքեր երթևեկության ժամանակ Pokemon Go են խաղացել, երեքշաբթի հաղորդել է Թայլանդի երրորդ ազգային հեռուստաալիքը:

Բոլոր կալանավորները պոկեմոններ են որսացել հիմնական մայրուղիների վրա:

Բոլոր 12-ին են մեղադրանք է ներկայացվել ավտոմեքենա վարելու ընթացքում առանց համապատասխան սարքավորումների բջջայինից օգտնվելու համար ադմինիստրատիվ արգելքի խախտման համար: Այդ խախտման համար տուգանքը կազմում է 400-1000 թայլանդաան բատ:

Բանկոկում բացի վարորդներից հնարավոր է տուգանվեն նաև խաղի ժամանակ վտանգավոր վարք ցուցաբերող հետիոտները, ովքեր վազում են անթույլատրելի հատվածներում ու խնդիրներ ստեղծում երթևեկության համար: