ԱՄՆ-ում ոստիկանը գնդակահարել է խուլուհամրին, երբ նա ժեստերով փորձել է խոսել նրա հետ

02:18 • 23.08.16

Հյուսիսային Կարոլինայից մի ոստիկան գնդակահարել է 29-ամյա Դանիել Հարրիսին, երբ վերջինս փորձել է ժեստերով բան հասկացնել, հաղորդում է NY Daily News-ը:

Նշվում է, որ ոստիկանի կանգնացրած ավտոմեքենայից իջած տղամարդը  տեղում սպանվել է: Մանրամասնվում է, որ նա իրավապահների հետ փորձել է խոսել ժեստերի լեզվով, սակայն նրան գնդակահարել են:

Արբերականը նշում է, որ այս տարի ամերիկացի ոստիկանները սպանել են 752 մարդու: