Ամերիկյան ընկերությունն ուղղահայաց դիզայնով համակարգչային մկնիկ է ստեղծել (լուսանկարներ)
Համակարգչային մկնիկի դիզայնը, որը ծանոթ է բոլորիս, 1960-ականներին ստեղծվելուց ի վեր գրեթե փոփոխության չի ենթարկվել:
Սակայն Evoluent ընկերությունը այլ պատկերացումներ ունի համակարգչային մկնիկի իրական դիզայնի մասին: Business Insider-ը ներկայացրել է ընկերության կատարած խոշոր դիզայներական փոփոխության արդյունքում ստացված մոդելը:
2002 թվականից ի վեր Evoluent-ը ուղղահայաց մկնիկի դիզայն է նախագծել, որը թույլ է տալիս մկնիկը ձեռքում պահել ուղղահայց դիրքով՝ հորիզոնականի փոխարեն:
Նորարար Evoluent Vertical Mouse C անլար մկնիկը գնահատվում է 110 դոլար:
Ըստ այն փորձարկողների` նոր դիզայնը բավականին հարմար է: Այն առավել հարմար է նաև խաղեր խաղալիս օգտագործելու համար:
Նորագույն մկնիկն ունի երեք հիմնական ստեղներ: Մեջտեղի ստեղնը կատարում է գրեթե ցանկացած գործողություն:
Այն ևս երկու հարմարեցվող ստեղներ ունի բթամատի համար նախատեսված հատվածում:















