Սարք- արջուկ, որը փոխարինելու է եկել հեռակառավարման վահանակներին (տեսանյութ)
Լյուքսեմբուրգում տեղակայված Mu Design ընկերությունը սարք է ստեղծել, որն իրենով կարող է փոխարինել բոլոր հեռակառավարման վահանակներին, հաղորդում է Boredpanda.com-ը:
Բազմաթիվ գործառական հնարավորություններից ու առավելություններից բացի, այն փոքր արջի տեսք ունի և նույնիսկ հորանջում ու փռշտում է:
Նշվում է, որ սարքի օգտագործման համար անհրաժեշտ է ակտիվացնել շարժումների ճանաչման 3D սենսորն ու «սովորեցնել» նրան արձագանքել ձեռքերի որոշակի շարժումների: Այսպես, օրինակ, կարելի է սարքը ծրագրավորել ու օգտագործել այն որպես օդորակիչի, հեռուստացույցի, էլեկտրական լամպերի, թերմոստատի և այլ սարքերի կառավարման համար:










