5-7 մլրդ տարի հետո Երկիրը կոչնչանա. գիտնականներ
ԱՄՆ-ի աստղաֆիզիկոսների գիտական կենտրոնի կանխատեսումները բավականին վատատեսական են, քանի որ Երկիր մոլորակին առաջիկայում ոչնչացում է սպառնում: Մասնագետների հաշվարկներով, այդ իրադարձությանը դեռ կա 5-7 մլրդ տարի, և Արևը կոչնչացնի Երկիրը, գրում է gogetnews-ը:
Հետազոտողները նման եզրակացության են եկել WD 1145+017 աստղի հեռանկարները ուսումնասիրելով: Այն պտտվում է Արևի շուրջ, որը համարվում է աստղային համակարգի ամենախոշոր աստղը: Յուրաքանչյուր աստղ, հասնելով իր զարգացման գագաթնակետին, սկսում է քայքայվել՝ իր հզորությամբ ոչնչացնելով մոտակա մոլորակները: Ցավոք, 5-7 մլրդ տարի հետո նման ճակատագիր է սպառնում նաև Երկրին:
Գիտնականները պնդում են, որ մինչ այն պահը, երբ մեր մոլորակը վերջնականապես կոչնչանա, արդեն մարդկությունը գոյություն չի ունենա տարերային բարձր ջերմաստիճանի պատճառով:










