Ստոկհոլմի մետրոն կաշխատի առանց մեքենավարների

00:50 • 24.08.16

Շվեդիայի մայրաքաղաքի իշխանությունները ներկայացրել են տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը:

Ինչպես տեղեկացնում է Euromag-ը` 10-ամյա ժամկետում, մասնավորապես, նախատեսվում է Ստոկհոլմի մետրոյի գծերից մեկում աշխատանքի ավտոմատ ռեժիմ սահմանել:

Ամբողջությամբ ավտոմատացված երթուղին թույլ կտա այն շահագործել առանց մեքենավարների: Երկաթուղային կայարանի աշխատակիցների արհմիությունն արդեն հայտնել է իր մտահոգությունն այս ռեժիմի անվտանգության շուրջ:

Մայրաքաղաքային մետրոյի արդիականացման առաջարկը, որի իրագործումը կարժենա մոտ 168 մլն եվրո, ներկայացրել է քաղաքապետարանի տրանսպորտի հանձնաժողովը:

 

Ստոկհոլմի մետրոն կաշխատի առանց մեքենավարների