Tesla-ն էլեկտրամեքենաների համար նախատեսված նոր մարտկոց է ներկայացրել
Ամերիկյան Tesla Motors ավտոընկերությունը Tesla X և Tesla S էլեկտրամոբիլների համար նախատեսված նոր մարտկոց է ներկայացրել, որը կմեծացնի ավտոմեքենաների արագություն զարգացնելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Իլոն Մասկը` ավտոընկերության հիմնադիրներից մեկն ու գլխավոր տնօրենը, նոր մարտկոցն էլեկտրամեքենաների պատմության «կարևոր փուլ» է անվանել:
Նրա խոսքով` մարտկոցի քիմիական բաղադրությունը նույնն է մնացել, սակայն փոխվել է դրա կոնֆիգուրացիան, ինչը հնարավորություն է տվել մեծացնել մարտկոցի հզորությունը 85 կՎ/ժ-ից մինչև 100 կՎ/ժ:
Նա նաև նշել է, որ տվյալ փոփոխության շնորհիվ Tesla S սեդանները կարող են դառնալ ամենաարագընթացը. 2,5 վայրկյանում դրանք զարգացնելու են մինչև 96,5 կմ/ժ արագություն:
Մասկը պատմել է, որ կմեծանա նաև տարածությունը, որը նոր մարտկոցով համալրված ավտոմեքենաները կկարողանան անցնել առանց վերալիցքավորման. 426 կիլոմետրից 482,8 կիլոմետր, ինչի շնորհիվ զով եղանակին հնարավոր կլինի Սան Ֆրանցիսկոյից առանց վերալիցքավորման հասնել Լոս Անջելես:










