Քրդերի անկախ պետության երազանքը գնալով ավելի է հեռանում իրականությունից. Financial Times

19:49 • 31.08.16

Financial Times-ի թղթակից Դեյվիդ Գարդները անդրադարձել է Սիրիայում տիրող նոր իրավիճակին և մեկնաբանել քրդական խմբավորումների դրությունը:

Ըստ նրա՝ վերջին զարգացումները ծանր վիճակի մեջ են գցել քուրդ զինյալներին:

«2003թ.-ին սկսված Իրաքի մասնատումը քրդերին հույս տվեց, որ կկարողանան այս տարածքներում կերտել անկախ պետություն: Գուցե և այս ընթացքում եղած չափից դուրս մեծ ինքնավստահության պատճառով այդ հնարավորությունը նրանց ձեռքից կորչում գնում է»,- գրում է Գարդները:

Նա նաև նշում է, որ վերջին երկու տարին Սիրիայի տարածքում գործող քրդական խմբավորումների համար անսպասելիորեն փայլուն անցավ, մինչդեռ այժմ Անկարան խառնեց նրանց բոլոր պլանները:

« Քուրդ զինյալների գրեթե ամբողջովին կարողանում էին վերահսկել Սիրիայի հյուսիս-արևելքը: 2014թ.-ից մինչ այսօր Սիրիայի տարածքում քրդերի գրանցած հաջողությունները ահազանգ էին Անկարայի համար», - նշել է թղթակիցը:


Գարդները փաստել է, որ թեև այս բոլոր իրադարձությունները անցողիկ բնույթ են կրում, սակայն Սիրիայում քրդերի ինքնավարության երազանքը գնալով ավելի անիրական է դառնում մոտ ապագայի համար: