Որդու մահից տարիներ անց ամերիկուհին կրկին լսել է նրա սրտի բաբախը (տեսանյութ)

15:36 • 04.09.16

ԱՄՆ-ի Քենթուքի նահանգի բնակչուհի Դոուն Գրեյսը, ով 4 տարի առաջ դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է դեռահաս որդուն, անպատմելի հուզմունք է ապրել՝ տարիներ անց լսելով զավակի սրտի բաբախը:

Ինչպես նշում է The Independent-ը, երբ որդին՝ Կալենը, մահացել է, մայրը մտադիր չի եղել նրա օրգանները տրամադրել դոնորային կազմակերպություններին: Սակայն երբ Կալենը տեսիլքով երևացել է մորը, կինը որոշել է նրա սիրտը տրամադրել որպես դոնոր օրգան:

Եվ ահա 4 տարի անց՝ Կալենի մահվան օրը, տիկին Գրեյսն ու նրա ընտանիքի մյուս անդամներն ուղևորվել են Նեբրասակա, որտեղ հանդիպել են տղայի սիրտը կրող տղամարդուն՝ 55-ամյա Ջո Հանսենին:

Կրծքադիտակով որդու սրտի բաբախյունը լսելուց հետո մայրը շատ է հուզվել՝ չկարողանալով զսպել արցունքները: Մինչդեռ Կալենի սրտի շնորհիվ ապրելու 2-րդ հնարավորություն ստացած Հանսենը պատմել է, որ վիրահատությունից ի վեր միշտ իր մոտ է պահում տղայի լուսանկարն ու ամեն օր նայում է իր փրկչին:

Տեսանյութը դիտեք այստեղ.