Դինքին սպանողը մանրամասներ է հայտնել իր հետ լուսանկարված ոստիկանների և աղմկահարույց տեսագրությունների մասին

15:04 • 04.10.16

Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը Դինքի սպանության և սկանդալային տեսագրության վեևաբերյալ իր վկայության մեջ մանրասներ է հայտնել տեսանյութերում իր հետ լուսանկարված ոստիկանների մասին: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:

Սամասթը հայտնել է, որ դեպքի վայրում արված տեսանյութերը ոչ թե անվտանգության սարքերի արխիվներից են հանված, այլ դրանք իրականում դեպքի վայրում իրեն հետևող անձանց կողմից:

Բանտում նկարահանված տեսագրության մասին Սամասթը հայտնել է, որ իրենց նկարել է ժանդարմներից մեկը, որի ուսադիրին նա նկատել է մի քանի աստղ, սակայն չի հիշում, թե քանիսն էինք դրանք:

Ըստ Սամասթի` բացի ժանդարմից նրանց նկարահանել է ևս մեկ հոգի, սակայն համացանցում հայտնված կադրերը հենց ժանդարմի արած կադրերն են:

Նա հայտնել է, որ ավելի ուշ իր կողքին նստած տղամարդը լուսանկարվելուց հետո նույնպես ոստիկանական համազգեստ է հագել: 


Image result for Ogun Samast  cinayet ani


Image result for Ogun Samast goruntuler

Սամասթը նաև հավելել է, որ այդ օրը իր հետ լուսանկարվող անձիք իրեն դեպքի հետ կապված ոչինչ չեն հարցրել, միայն փորձել են ճշտել, թե ո՞ւմ է նա ճանաչում Ստամբուլի և Տրապիզոնի ժանդարմերիայից:

Սամասթը տեղեկացրել է, որ տեսանյութի իրական տևողությունը 2.5 ժամ է և դրանցում առկա են սպանության հետ կապ ունեցող մի ծարք անձանց անուններ, նրանց վերաբերվող խոսակցություններ:

Իր ցուցմունքում Օգյուն Սամասթը հայտնել է այդ օրը ժանդարմների հեռախոսային խոսակցությունների ժամանակ իր լսված միայն մեկ անուն` Ռամազան Աքյուրեք: Ինչպես հայտնի է` Ռամազան Աքյուրեքը 2007թ.-ին եղել է Տրապիզոնի անվտանգության գլխավոր վարչության պետը: 

«Ինձ հետ լուսանկարվող անձը մի պահ վեր կացավ, քայլեց սենյակով, նրա հեռախոսը զանգեց, միայն լսեցի որ ասաց. Ռամազան եղբա՞յր, Ռամազա՞ն, Աքյուրե՞քը, Ռամազան Աքյուրե՞քը»,- պատմել է նա: 

Նշենք, որ առաջին տեսանյութում երևացող սպաները, որոնք փաստացի արդեն մեղադրվում են Դինքի սպանության գլխավոր պատասխանատուն լինելու համար, կասկածվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի և հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար: 

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: Դինքի սպանության գործով դատական նոր նիստերը տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին, 27-ին, 28-ին և 29-ին: