Չինաստանում հայտնաբերվել է 2.500 տարվա հնության կանեփի բույս
Չինաստանի տարածքում գտնվող գերեզմաններից մեկում հնագետների խումբը հայտնաբերել է մոտ 2.500 տարվա հնության կանեփի բույս, հաղորդում է West Info-ն:
Մասնագետների խոսքերով` գտածոն կարող է վկայել այն մասին, որ հնագույն եվրասիական մշակույթներում կանեփն օգտագործվել է ծեսերի ժամանակ ու բուժական նպատակներով:
Աղբյուրը մանրամասնում է, որ հնագետների խումբը հայտնաբերել է մոտ մեկ մետր երկարությամբ 13 կանեփի բույս, որոնք դրված են եղել կովկասյան հատկանիշներով 35-ամյա տղամարդու կրծքի վրա:
Նշվում է, որ հայտնագործությունը ևս մեկ անգամ ապացուցել է այն փաստը, որ հին ժամանակներում կանեփն օգտագործվել է տարբեր նպատակներով, իսկ այս դեպքում, հավանաբար, որպես դիակի սավան:










